Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Հիմարությունը պաշտպան է կանգնում իշխանությանը, կառավարմանն ու դատարանին»

«Հիմարությունը պաշտպան է կանգնում իշխանությանը, կառավարմանն ու դատարանին»
10.09.2023 | 06:59

Ի՞նչը կարող է ավելի հիմար բան լինել, քան սողալ ժողովրդի առաջ՝ հետամտելով բարձր պաշտոն, խոստումներով շահել ժողովրդի բարեհաճությունը, վազել հիմարների ծափահարությունների հետևից, ուրախանալ ողջույնի բացականչություններով, թույլ տալ, որ քեզ ձեռքերի վրա տանեն հաղթահանդեսի ժամանակ՝ դրոշի նման, ի հրճվանք խաժամուժի պղնձի արձանի պես կանգնել հրապարակում:

Հապա ամենաչնչին մարդուկներին տրվող աստվածային պատիվնե՞րը, հապա հանդիսավոր ծեսե՞րը, որոնցով աստվածների կարգն են դասվում ամենազազրելի բռնակալները:

Հիմարությունը պետություններ է ստեղծում, պաշտպան կանգնում իշխանությանը, կառավարմանն ու դատարանին:

Եվ վերջապես, ի՞նչ է ամբողջ մարդկային կյանքը, եթե ոչ Հիմարության խաղ:


Էրազմ Ռոտերդամցի. «Գովք հիմարության»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8159

Մեկնաբանություններ